Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, հաղորդում է Արցախի նախագահի կայքը։
Մամուլում շրջանառվում է, որ պաշտոնից ազատվելու է նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Արմենպրեսին Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է․ «Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը երբևէ կադրային փոփոխությունների, ազատումների, նշանակումների մասին լուրերը չի թաքցնում»։ Նա նշել է, որ իրենց կողմից նման տեղեկատվություն չի տարածվել, հետևաբար՝ դեռևս այդպիսի բան չկա:
Մարիա Եղիազարյան