Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։
Բալասանյանը պաշտոնից ազատվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով։
Նա ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր է, Արցախի հերոս։
Հունիսի 10-ին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել էր Արթուր Աղաբեկյանը։