Երկրաշարժ Դիլիջանի մոտակայքում

Հունիսի 14-ին՝ ժամը 03:29-ին, արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40,68° և արևելյան երկայնության 44,78° աշխարհագրական կոորդինատներով (Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2,5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է Հրազդան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։

Մեկնաբանել