Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «չի մեկնաբանում» Սահմանադրական դատարանի նախագահի հնարավոր հրաժարականը։ Շանթ հեռուստաընկերության հետ հարցազրույցում, հաղորդավար Արամ Աբրահամյանը Փաշինյանինին հիշեցնում է վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամների, արդարադատության նախարարի և այլ հրաժարականների մասին և հարցնում․
– Դուք արդյոք սպասո՞ւմ եք նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին։ Այսինքն, դա ձեզ համար քաղաքական հա՞րց է, օրինակ, ինչպես համալսարանի ռեկտորի դեպքում։
– Ես դա չեմ կարող մեկնաբանել։ Պատշաճ չեմ համարում մեկնաբանել։
– Դա նույնպես պատասխան է։
Հարցազրույցի այդ հատվածը՝ 29։50-ից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև։
Մարիա Եղիազարյան