Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից հրաժարական է տվել Արմեն Բեկթաշյանը․ հաղորդում է ԲԴԽ կայքը։ Բեկթաշյանը չի նշում իր հրաժարականի պատճառները։
Սա վերջին շաբաթներին ԲԴԽ չորրորդ անդամի հրաժարականն է․ ավելի վաղ դիմումներ են ներկայացրել Գևորգ Դանիելյանը, Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանը:
Մայիսի 24-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել Գագիկ Հարությունյանը։