Հայաստանի արյան պահեստում

Հունիսի 14-ը Արյան դոնորի համաշխարհային օրն է։ Այս տարի այն նշվում է «Անվտանգ արյուն բոլորի համար» խորագրի ներքո։ Հայաստանում ներկայում աշխատանքներ են տարվում արյան հավաքման և բաշխման մեկ միասնական համակարգի ներդրման շուրջ, որպեսզի դոնորական արյունը լինի անվտանգ և հասանելի։ ՍիվիլՆեթը եղել է Արյունաբանական կենտրոնում և ծանոթացել այնտեղի իրավիճակին։