Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ՝ հունիսի 16-ին, անց է կացրել 5-րդ համաժողովը, որի ընթացքում փակ քվեարկությամբ ընտրվել են կուսակցության վարչության և վերահսկող հանձնաժողովի նոր կազմեր:

Վարչության կազմի 21 տեղի համար առաջադրված էր 51 թեկնածու, իսկ վերահսկող հանձնաժողովի նոր կազմի 7 տեղի համար առաջադրված էր 30 թեկնածու:

ՔՊ վարչության նոր կազմը հետևյալն է․

Նիկոլ Փաշինյան
Սուրեն Պապիկյան
Արայիկ Հարությունյան
Արարատ Միրզոյան
Հակոբ Արշակյան
Վիլեն Գաբրիելյան
Ռոմանոս Պետրոսյան
Հակոբ Սիմիդյան
Ռուբեն Ռուբինյան
Տիգրան Ավինյան
Արսեն Թորոսյան
Սիփան Փաշինյան
Լիլիթ Մակունց
Նարեկ Բաբայան
Մխիթար Հայրապետյան
Արման Բոշյան
Վահագն Հովակիմյան
Ալեն Սիմոնյան
Արմեն Փամբուխչյան
Արփինե Դավոյան
Էդուարդ Աղաջանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը։

Իսկ վերահսկող հանձնաժողովի կազմում հետևյալ մարդիկ են․

Արամայիս Գրիգորյան
Գարիկ Սարգսյան
Էդուարդ Ավետիսյան
Անուշիկ Դավթյան
Սոնա Ղազարյան
Սարգիս Ալեքսանյան
Կարո Ղուկասյան

Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է․«Կուսակցությանն անդամագրվելու պահը մարդիկ համարում են կարևոր կետ, որով սկսվում է հեղափոխական անձի վերափոխումը: Կուսակցության անդամը սեփական գիտելիքների կատարելագործումը համարում է կարևոր իրադարձություն: Մենք քննադատության լեգիտիմ թիրախն ընդլայնեցինք և մեր թիրախը դարձավ ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը, նաև հենց մենք»:

Մեկնաբանել