Ամփոփելով «հիշողությունն ու հույսը»․ Ստամբուլում իր դռներն է բացել Հրանտ Դինքի հիշողության վայրը

Այսօր՝ հունիսի 17-ին, այցելուների առաջ իր դռներն է բացում «23,5․ Հրանտ Դինքի հիշողության վայրը»։ Այն յուրահատուկ մի թանգարան է, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ «Ակօս»-ի հիմնադիր Հրանտ Դինքի կյանքին ու պայքարին:

Հիշողության վայրը բացվել է Հալասքյարգազի պողոտայում գտնվող Սեբաթ կոչվող շենքում, որտեղ 1999-ից մինչև 2015 թվականը գործել է «Ակօս»-ի խմբագրատունը։ Ըստ «Հրանտ Դինք» հիմնադրամի՝ հիշողության վայրն իր մեջ ամփոփելու է «հիշողությունն ու հույսը»։

Գոռ Երանյան

Մեկնաբանել