Հունիսի 15-ին Արցախում չպարզված հանգամանքներում ժամկետային զինծառայող է վիրավորվել

Արցախի պաշտպանության նախարարությունը հունիսի 17-ին հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Համլետ Արայի Գալստյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Աղբյուրը՝ Արցախի ՊՆ

Մեկնաբանել