Հետհեղափոխական կառավարության հեղափոխական նախարարը․ զրույց Արսեն Թորոսյանի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական կառավարության ամենահեղափոխական նախարարն է։ Նրա հայտարարությունները և որոշումները երբեմն ընդդիմություն են առաջ բերում համակարգի և իշխող կուսակցության ներսում։ Մի քանի օր առաջ նա ընտրվել է կառավարող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա բացատրում է, թե ինչու է ակտիվորեն ներգրավված քաղաքական գործընթացներում։ Առողջապահության նախարարը անդրադառնում է Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրության ներդրմանը, ծխելու դեմ պայքարին, քաղաքական համակարգի առողջացմանը։

Մեկնաբանել