Բոլորը պատասխան են տալու, ու այս դատավարությունը դրա վառ վկայությունն է

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող կողմի բողոքն այսօրվա նիստի ընթացքում ամփոփեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանը արդարադատությունից խուսափեու փորձ է արել։ Ըստ Դավթյանի՝ դատարանը հաշվի չի առել Ռոբերտ Քոչարյանի որդու եկամուտների կտրուկ աճը։ Նա ասաց, որ դատավորը պետք է առնվազն անհրաժեշտ համարեր պարզաբանում ստանալ այն հանգամանքի վերաբերյալ, որ ողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցնող Քոչարյանի «26-ամյա որդուն 2007-ից սկսած երկու տարում փոխանցվել է 18 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»։

Մեկնաբանել