Ինչու է մոռացվել ռեյտինգային ընտրակարգի վերացումը

Գործող իրավակարգավորումներով՝ ընտրական իրավունք ունեցող 50 հազար քաղաքացի ստորագրությամբ կարող է Ազգային ժողով օրենսդրական նախագիծ բերել։ «Իմ քայլից» պատգամավոր Համազասպ Դանիելյանն ասում է, որ օրենսդրական կարգավորումները խրթին և անգամ անհնարին են դարձնում քաղաքացիների այդ իրավունքի իրացումը։ Պատգամավորն իր գործընկերների հետ ցանկանում է վերանայել կարգավորումները. «Առկա ընթացակարգերը խիստ սահմանափակող են ու անգամ անիրատեսական, որ քաղաքացիները նման փորձ անեն»։ Համազասպ Դանիելյանը եղել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի անդամ։ Նա նաև խոսում է այն հանգամանքից, թե ինչու կառավարությունը ընտրություններից հետո ետին պլան մղեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, մասնավորապես՝ ռեյտինգային համակարգի վերացումը։

Մեկնաբանել