Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամ և Սինգապուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն. այս մասին նշված է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:

Կառավարական պատվիրակությունը Վիետնամում կլինի հուլիսի 4-6-ը, իսկ Սինգապուր կայցելի հուլիսի 7-9-ը:

Պատվիրակության կազմում կլինեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և այլ պաշտոնյաներ:

Գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները կկատարի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Լուսանկարում՝ Սինգապուր

Մեկնաբանել