Երևանում նորաձևվում են

Հունիսի 25-29-ը անցկացվում է Fashion Forum Yerevan 2019 ամենամյա միջոցառումը։ Այս տարի այն հյուրընկալել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Ծրագրի շրջանակում Հայաստան են եկել ոլորտի լավագույն մասնագետներ Ռուսաստանից, Իտալիայից, Անգլիայից, Լիբանանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից։ Նպատակը հայաստանյան նորաձևության ոլորտի զարգացումը խթանելն է և միջազգային փորձագետների հետ գիտելիքի ու փորձի փոխանակումը։
Միջոցառումն իրականացնում է «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպությունը՝ Եվրոպական միության և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:

Մեկնաբանել