Աղբահանության խնդիրը Երևանում շարունակում է մնալ ակտուալ։ Քաղաքի բոլոր վարչական շրջաններում կարելի է հանդիպել աղբակույտերի, որոնք ժամանակին չեն մաքրվում։ Քաղաքացիների դժգոհություններն արդեն սովորական առօրյա են դարձել։
«Սանիթեք» ընկերությունն ու քաղաքապետարանը հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ ընկերությունը շուտով ասուլիս կհրավիրի և կխոսի այդ մասին։
-
Արցախ մուտքի թույլտվության գործընթացին Ադրբեջանը Ապրիլ 10, 2021
«Օտարերկրյա քաղաքացիներին Արցախ մուտքի արտոնագիր տրամադրվում է միայն ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում։ Բացառվում է, որ մուտքի արտոնագիր ունեցող օտարերկրյա քաղաքացին չկարողանա մուտք գործել Արցախ»,- ՍիվիլՆեթի հարցմանը պատասխանել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Ըստ նախարարի՝ օտարերկրյա քաղաքացիների մուտքի թույլտվության վերաբերյալ որոշումը կայացնում են Արցախի համապատասխան կառույցները՝ ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ, «քանի որ հետպատերազմական իրավիճակում նրանք կարևոր դերակատարություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում»։ Փետրվարի 26-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել էր ռուս խաղաղապահներին՝ «գաղտնի կերպով օտարերկրյա քաղաքացիներին Ղարաբաղ թողնելու համար»: Բաբայանը պնդում է, որ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում Ադրբեջանը որևէ կերպ […]
-
Ադրբեջանցիները Ստեփանակերտում գրասենյակ կունենան «միայն Ապրիլ 10, 2021
ՍիվիլՆեթն ամփոփում է շաբաթն Արցախում․ Արցախի նախագահի խոսնակը հակադարձել է Բաքվում գործող «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի ղեկավարին և ասել, որ նրանք Ստեփանակերտում գրասենյակի տեղ կարող են փնտրել միայն քարտեզի վրա։ Ավետարանոց համայքնի ղեկավար Սևակ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել քաղաքացիների աջակցման շահառուների ցուցակները կեղծելու համար։ Արցախում 100 տոկոսով կփոխհատուցվեն գարնանացան մշակաբույսերի սերմացուների արժեքները։ Ստեփանակերտի շուկան՝ պատերազմից հետո․ ՍիվիլՆեթի ռեպորտաժը։
-
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հակադարձել է Ապրիլ 09, 2021
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հակադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը։ Հոգլանդը, խոսելով Մինսկի խմբի ռուս նախկին համանախագահ Իգոր Պոպովի ավելի վաղ հարցազրույցում հնչեցրած հայտարարության մասին, որ «եթե նույնիսկ հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնեին Լավրովի պլանին, միևնույն է, ռուսական կողմը չէր գնա դրա իրականացմանը»: Tert.am կայքը հարց է ուղղել Զախարովային, թե որքանով է այդ հայտարարությունը համապատասխանում իրականությանը։ «Բացարձակապես չի համապատասխանում. Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել կարգավորման այն տարբերակին, որին կհամաձայնեին հակամարտության կողմերը։ Այս մասին բազմիցս ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Այս դիրքորոշումը որոշիչ է ռուսական համանախագահության աշխատանքում»,- ասել է Զախարովան։ […]
-
Դատարկ օդանավ և տեղեկատվական շփոթ․ Ապրիլ 09, 2021
Ապրիլի 8-ին հայ հանրությունը և հատկապես Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարազատները ապրեցին հերթական տեղեկատվական շոկը։ Պաշտոնական աղբյուրները հաստատեցին, որ հայ ռազմագերիների հերթական օդանավն է ժամանում Երևան։ Որոշ լրատվամիջոցներ շտապեցին այն լուսաբանել։ Հենց լուսաբանման ընթացքում էլ պարզվեց, որ որևէ գերի չկա օդանավում։
-
ՁայնաZOOM. «Էրեբունի» օդանավակայանում տեղի ունեցածն Ապրիլ 09, 2021
ՍիվիլՆեթն ամփոփում է ապրիլի 9-ի հիմնական իրադարձությունները․ Ըստ Բայրամովի՝ «գերիների հարցը լուծված է, Ադրբեջանում գտնվողները ռազմագերիներ չեն» Գերիների մասով պայմանավորվածությունը խախտվել է, հակառակորդը խաղի կանոններ է ուզում փոխել․ Անդրանիկ Քոչարյան Գերիների վերադարձի հարցով Հայաստանի ՄԻՊ-ը դիմել է Եվրոպայի խորհուրդ «Սպուտնիկ V»-ի 1 մլն դեղաչափի հայտ է ուղարկվել ռուս գործընկերներին․ Արսեն Թորոսյան
-
Տնտեսական աճ, դրամի փոխարժեք, ֆինանսական Ապրիլ 09, 2021
Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցում է տնտեսական աճի կանխատեսումների, դրամի արժեզրկման և ֆինանսական համակարգի կայունության մասին: Նա խորհուրդ է տալիս ընդդիմադիր գործընկերներին տնտեսության ու ֆինանսական համակարգի մասին խոսելիս հաշվի առնել երկրի ու հանրային շահը և առանց լուրջ հիմքերի՝ բացասական կանխատեսումներով հանդես չգալ: Նրա խոսքով՝ եթե ֆինանսական համակարգը փլուզվի, տակից ոչ ոք չի կարող դուրս գալ։