Իրավաբանական անձանց ռեգիստրի մատչելիություն. ի՞նչ խնդիրներ ունի օրենքի նախագիծը

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով լրագրողների համար նախատեսում է անվճար ու բաց դարձնել իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրը։ Տարիներ շարունակ այս ռեգիստրից որևէ ընկերության մասին տեղեկություն ձեռք բերելու համար լրագրողներից գանձվում էր 3000 դրամ տուրք։ Նախարարությունը առաջարկում է, որ լրատվամիջոցները հաշվառվեն և ազատվեն այս տուրքից՝ ռեգիստրից օգտվելիս։ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» տնօրեն Շուշան Դոյդոյանը անընդունելի է համարում նոր կարգավորումները: Նա ասում է՝ լրատվամիջոցների հաշվառումը կարող է վտանգավոր լինել, իսկ ռեգիստրն էլ պետք է բաց լինի բոլորի համար։

Մեկնաբանել