Կտրուկ ավելացել է ԱՄՆ-ից` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացողների թիվը․ «Ամերիկայի ձայն»

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո կտրուկ ավելացել է ԱՄՆ-ից` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացող քաղաքացիների թիվը․ այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարանի տվյալներով՝ վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը կրկնապատկվել է:

«Մենք ունենք Սփյուռք, և մեր հայրենակիցներից շատերը ցանկանում են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն: Նրանք օրենքով սահմանված կարգով օգտվում են այդ իրավունքից: Հեղափոխությունից հետո մեր հայրենակիցների մոտ բոլորովին փոխվեցին ձգտումները, ընկալումները, Հայաստանին նայում են այլ աչքով, մեծ ցանկություն ունեն Հայաստանի հետ կապվելու: Քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ձեռք բերելն այդ ձևերից մեկն է»,- ասել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Լուսանկարում՝ «Մերժիր Սերժին» կարգախոսով բազմամարդ բողոքի ակցիա Լոս Անջելեսում, 2018թ․ ապրիլ