Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց (լրացված)

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու և 10 մլն դրամ գրավի դիմաց բաց թողնելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունն ամբողջությամբ մերժվեց․ որոշումը քիչ առաջ հրապարակեց նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ 

Հուլիսի 2-ին մեկնարկել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Մանվել Գրիգորյանը բժշկի ուղեկցությամբ է մասնակցում նիստին, նրան միացված է թթվածնային սարք։ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ «Նաիրի ԲԿ»-ում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել, որի եզրակացությամբ Գրիգորյանի մոտ մի շարք հիվանդություններ են ախտորոշվել: Պաշտպանական կողմը Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու և 10 մլն դրամ գրավի դիմաց նրան բաց թողնելու միջնորդություն ներկայացրեց։