Ի՞նչ ակնկալել փոփոխվող եկամտային հարկից. զրույց Ահարոն Չիլինգարյանի հետ

«Բի-Դի-Օ Արմենիա» աուդիտորական և խորհրդատվական միջազգային ընկերության գործընկեր Ահարոն Չիլինգարյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է եկամտային հարկի փոփոխության մասին։ Եկամտահարկի միասնական՝ 23% դրույքաչափը ուժի մեջ կլինի 2020-ից։ Տարեցտարի նվազելով` այն կդառնա 20%: Ազգային ժողովը նախորդ ամիս ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով որոշվեց նաև անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի։ Ներկայում գործում են եկամտային հարկի եռաստիճան՝ 23, 28 և 36 տոկոս դրույ­քա­չա­փեր։