«Ռուսթավի 2»-ը դադարեցրել է Պուտինին հայհոյած հաղորդավարի լիազորությունները

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը երկու ամսով դադարեցրել է հաղորդավար Գիորգի Գաբունիայի լիազորությունները․ այս մասին հայտնել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան՝ հաղորդավարի քայլը «մասնագիտական լուրջ սխալ» անվանելով։ Ըստ նրա՝ երկրում կատարվող գործընթացների համատեքստում Գաբունիայի «անպարկեշտությունը տեղին չէր, նա անցանկալի լարվածության ևս մեկ օջախ է ստեղծել»։

Գիորգի Գաբունիան հուլիսի 7-ին իր «Պոստսկրիպտում» հաղորդման մեկնարկին ռուսերեն վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ էր հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա հանգուցյալ ծնողների հասցեին, ինչը վրդովմունքի ալիք էր բարձրացրել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ Վրաստանում։

Ավելին՝

Հայհոյանքներ Պուտինի հասցեին՝ վրացական «Ռուսթավի 2»-ի եթերում․ Մոսկվան ու Թբիլիսին արձագանքում են

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել