Լուծարե՛ք ամենը, թող լինի վարչապետ․ Էդմոն Մարուքյան

«Մենք գտնվում ենք հին ու խայտառակ մտածողության մեջ, այս առումով ոչինչ չի փոխվել»,- խորհրդարանում հուլիսի 10-ին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Քննարկվում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցչի գրասենյակը արդարադատության նախարարությունից առանձնացնելու և վարչապետի աշխատակազմին միացնելու հարցը։ Էդմոն Մարուքյանը պնդեց, որ որևէ հիմնավորում չի տեսնում, թե ինչու է հարկավոր գնալ նման քայլի։

Մեկնաբանել