Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ` էլեկտրամատակարարման համակարգում առաջացած խնդիրների հետևանքով

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ էլեկտրամատակարարման համակարգում առաջացած խնդիրներով պայմանավորված՝ հնարավոր են նաև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ։

«Վերջին ժամերին Երեւանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ բլոկի վրա առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի հետևանքով դադարեցվել է նաև Վեոլիա Ջուր ընկերության համակարգի պոմպակայանների աշխատանքը:

Հաշվի առնելով այն, որ ջրի զգալի մասը տրվում է սպառողներին պոմպակայանների միջոցով, դա չէր կարող չանդրադառնալ նաև ջրամատակարարման կայունության վրա։

Վեոլիա Ջուրը ներկայումս ձեռնարկում է միջոցներ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ վերաբաշխման միջոցով նվազագույնի հասցնել սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունները»։

Մեկնաբանել