Ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ

Կառավարության հուլիսի 11-ի նիստի մեկնարկին անդրադարձ կատարվեց վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք խոշոր վթարների։
«Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ որևէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետև խոսքը մարդկանց, մեր երեխաների, մեր հայրենակիցների կյանքի անվտանգության և առողջության մասին է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ 2019-ի առաջին 6 ամիսներին 25 662-ով ավելի մեքենա է ներկրվել Հայաստան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«Յուրաքանչյուր դեպքով ոստիկանությունը ուսումնասիրություններ է իրականացնում, անում ենք ամեն ինչ»,- հավելեց Օսիպյանը։

Մեկնաբանել