Զիծառայողը բուժումը ստանալուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ռազմական ոստիկանության հայտարարության մասին։

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Բրոյանը, որ բուժման նպատակով «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» էր տեղափոխվել ս.թ. հունիսի 6-ին, դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ։

Սա հուլիսի 15-ին պարզել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, երբ ներկայացել են Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե»՝ զինծառայողի՝ զորամաս տեղափոխումն իրականացնելու համար։

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինծառայողին զորամաս վերադարձնելու ուղղությամբ:

Մեկնաբանել