Նախագահականում տեղի է ունեցել Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը

Նախագահական նստավայրում հունիսի 15-ին Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը, տեղեկանում ենք վարչապետի կայքից։

Ռուստամ Բադասյանը, ընթերցելով երդման տեքստը, նշել է. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը շնորհավորել են Ռուստամ Բադասյանին՝ մաղթելով նրան բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի և ժողովրդի:

Այնուհետև տեղի է ունեցել Փաշինյանի և Սարգսյանի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ հարցեր:

Մեկնաբանել