Կցանկանանք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Հայաստանի վրա Իրանի հարցում․ Արարատ Միրզոյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հյուրընկալվել է «Ատլանտյան խորհուրդ» (Atantic Council) հետազոտական կենտրոնում, հաղորդում է Ամերիկայի ձայնը։

Ի շարս տարբեր հարցերի՝ Միրզոյանը անդրադարձել է նաև Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների թեմային։

«Մենք կցանկանանք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- ասել է նա:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Նա կարևորել է Թեհրանի հետ հարաբերությունները, քանի որ Հայասատանի չորս սահմաններից երկուսը փակ է: Նրա խոսքով՝ հարաբերությունների զարգացումը բարեկամ մեկ երկրի հետ չպետք է լինի ի հաշիվ բարեկամ մեկ այլ երկրի:

Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքված է զարգացնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և այդ առումով չի տեսնում խոչընդոտներ։

«Մեր հարաբերությունները պետք է դիվանագիտական հռչակագրերի դաշտից տեղափոխվեն հստակ գործընկերային հարաբերությունների դաշտ: Անհրաժեշտ է կառուցել օրակարգ՝ ուղղված դեպի կոնկրետ նպատակների իրականացում»,- նշել է նա։

Երախտագիտություն հայտնելով տարիների ընթացքում տրամադրված ամերիկյան օգնության համար՝ նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների աջակցությունը կարևոր է Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, ներդրումային, փորձի փոխանակման ոլորտներում, այլև քաղաքական դաշտում: Ամերիկյան աջակցության հարցում, սակայն, ըստ խոսնակի, դեռևս առկա են շատ անելիքներ:

Պատասխանելով Լեռանին Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցին՝ Միրզոյանը խնդիրը դիտարկել է մարդու իրավունքների դաշտում՝ կարևորրելով Լեռնային Ղարաբաղի բնակչության ընդգրկումը բանակցային գործընթացում:

Ներքաղաքական և տնտեսական զարգաղցումների մասին խոսելիս Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությունը և կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը: Նա վերահաստատել գործող իշխանության հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը:

«Այսօրվա իշխանությունն ունի ուժեղ քաղաքական կամք և հավատարմություն ժողովրադավարական արժեքներին, կոռուպցիայի դեմ պայքարին և օրենքի գերակայության հաստատմանը»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Նույն օրը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում հայ խորհդրարանականների պատվիրակությունը հանդիպել է ամերիկահայ համայնքի հետ:

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Միացյալ Նահանգներում է Ներկայացուցդիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի հրավերով՝ առաջնորդների ֆորումին մասնակցելու համար:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Մեկնաբանել