Սևանը ինքնամաքրվում է․ փոխնախարար

Շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը Ֆեյսբուքում գրառում է արել, որ Սևանա լիճը սկսել է ինքնամաքրվել։

«Այսօր Սևանի թափանցիկությունը 6,5 մետր է: Հունիսի 30-ի միջին տվյալներով այն 1,5-էր: Սևանը ինքնամաքրվում է: Շուտով կտեղադրենք վերջին օրերին ստացած արբանյակային նկար»,- գրել է Ղափլանյանը:

Վերջին օրերին Սևանա լճի որոշ հատվածներում ջուրը կանաչել էր՝ ջրիմուռների մեծ քանակության պատճառով։

Ստորև՝ ՍիվիլՆեթի տեսանյութը Սևանա լճի կանաչելու մասին։

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել