Պետության զավթմանը պետք է քաղաքական գնահատական տալ․ Լևոն Բարսեղյան

Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ասում է, որ գործող խորհրդարանը պետք է քաղաքական գնահատական տա նախորդ իշխանությունների՝ պետության զավթման քաղաքականությանը։ Բարսեղյանը բացառում է այն խոսակցությունների իրական լինելը, թե Սերժ Սարգսյանը հրաժարականից առաջ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ չի ենթարկվի արդարադատության կամ հետապնդման Մարտի 1-ի գործով։ Բարսեղյանը անդրադառնում է նաև Գյումրիի և ընդհանրապես երկրաշարժից հետո տնակների խնդրի վերջնական լուծմանը։

Մեկնաբանել