«Ազատազրկվածի իրավախորհրդատու» համակարգ` Messenger-ում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նախաձեռնությամբ գործարկվել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգ՝ Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում:

Եվրոպական միության «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ստեղծված ծրագիրն ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի կտրամադրի խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ:

Մեկնաբանել