Կրակոցներ Նախիջևանի հատվածում

Ադրբեջանի բանակը, խախտելով հրադադարի ռեժիմը, հուլիսի 17-ի գիշերը Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ։

Լուրը լրատվամիջոցներին հաստատել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Փամփուշտներից մեկն ընկել է Ելփին գյուղի տներից մեկի կտուրին: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել հակառակորդի ուղղությամբ»,-ասել է Հովհաննիսյանը։

Մեկնաբանել