Հրայր Թովմասյանը հրաժարվել է մեկնաբանել վարչապետի հայտարարությունները

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարվել է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՍԴ-ի և իր վերաբերյալ:

Փաշինյանը երեկ հարցազրույցում հայտարարել էր, թե «Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը ինչպես մի նոտարական գրասենյակ»։

Ազատության հետ հարցազրույցում այսօր առավոտյան Հրայր Թովմասյանը հրաժարվել է մեկնաբանել վարչապետի հայտարարությունը։

«Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը։ Սահմանադրական դատարանը մեկնաբանում է իրավական ակտերը»,- ասել է նա:

Հարցին՝ իսկ հրաժարականի մասին քննարկումներ կա՞ն, Սահմանադրական դատարանի նախագահը հակադարձել է․ «Իսկ էնտեղ էդպիսի բան ա՞ եղել»:

Բացառո՞ւմ է արդյոք, որ ինքը, Սահմանադրական դատարանի անդամները հրաժարական կտան՝ Հրայր Թովմասյանն ասել է․ «Իսկ Դուք բացառում ե՞ք, որ վաղը երկրաշարժ կլինի Հայաստանում, Դուք բացառում ե՞ք, որ վաղը աշխարհը շուռ կգա: Այդ Ձեր հարցը էդ դասից ա: Շնորհակալություն»: