Իջևանի դեպքերի արդյունքում կա 13 ձերբակալված

Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը կառավարության նիստի սկզբում, պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցերին, ներկայացրեց Իջևանում հուլիսի 17-ին տեղի ունեցած բողոքի ցույցի հետ կապված իրավիճակը։

«Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և Իջևանի Երևանյան փողոցը մի քանի անգամ փակվեց-բացվեց մոտ 500 հոգու կողմից։ Նրանք պահանջում էին, որ հանեն անշարժ պահակակետերը և թույլ տան ապօրինի հատված ծառերը հանել մարզից, բնականաբար, վաճառելու նպատակով։ Ցուցարաները չեն ենթարվել ոստիկանության օրինական պահանջներին, ոստիկանությունը պատնեշ էր կազմել, փորձել բացել փողոցները, ինչի արդյունքում տեղի է ունեցել բախում»,- նշեց փոխոստիկանապետը։

Մայրուղիներն այս պահին բաց են, հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի՝ խուլիգանություն, և 316-րդ հոդվածի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ 19 հոգի բերման է ենթարկվել, 13-ը՝ ձերբակալված է։

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել