Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կլուծարվի

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կլուծարվի։ Կառավարությունն այսօր՝ հուլիսի 18-ին, պահուստային ֆոնդից 54,5 միլիոն դրամ է հատկացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարման և այլ ծախսերն ապահովելու նպատակով։

Նախարարությունը կառավարությանը հայտնել է, որ հիմնադրամը լուծարվելու է սեպտեմբերի 1-ին։ Երիտասարդական հիմնադրամը գործունեությունը դադարեցնելու և լուծարման գործընթացի համար ներկայացրել է 54,5 մլն դրամի նախահաշիվ։ Դրանում հաշվարկված են ներկայումս աշխատող 40 աշխատակիցների 6 ամսվա աշխատավարձերը, արձակման նպաստները, վերջնահաշվարկները, կուտակված պարտավորությունները՝ գույքահարկի, վարձավճարների, կոմունալ մուծումների և պահպանման այլ ծախսերի մասով։

Մեկնաբանել