Հայաստանի տնտեսության ասիական հետաքրքրությունները․ զրույց Արսեն Գասպարյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պաշտոնական այցերով եղավ նախ Չինաստանում, ապա՝ Վիետնամում և Սինգապուրում։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանն այս այցերի և Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության ասիական ուղղության խորացման շուրջ զրուցել է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի հետ։ Գասպարյանը նշում է, որ Ասիական ուղղությունը բազմազանեցնում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Նա կարևորում է ասիական պետությունների՝ Հնդկաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Վիետնամի և Սինագապուրի հետ հարաբերությունների խորացումը ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ երկկողմ հարաբերությունների մակարդակում։

Մեկնաբանել