Մոսկվա-Երևան օդանավը անսարքության պատճառով դադարեցրել է թռիչքը

Երևանի ժամանակով հուլիսի 18, լույս 19-ի գիշերը, Երևանի ժամանակով 2։00-ին Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը, քանի որ դեռևս թռիչքուղում հայտնաբերվել է, որ ինքնաթիռի սրահում ծուխ է և հոտ է տարածվում։ 

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։ 

Ինքնաթիռում կրակ չի եղել, ուղևորները տարհանվել են վթարային ելքերով, հայտնում են «Շերեմետևո»-ից։ Ավիաընկերությունն էլ տեղեկացնում է, որ ինքնաթիռում եղել է 173 ուղևոր՝ 162 մեծահասակ, 11 երեխա։ Բոլոր ուղևորները տեղավորվել են օդակայանում, նրանց սնունդ և խմիչք է հատկացվել: 

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 187 մարդ, որոնցից 8-ը տուժել են, 2-ը՝ հոսպիտալացվել։