Հուլիսի 17-ին Իջևանում անտառափայտի գործով զբաղվողների բողոքի ցույցը ավարտվեց ընդհարումներով ոստիկանության հետ։ Հուլիսի 18-ին 8 ոստիկան հիվանդանոցում էր, 13 ցուցարար՝ ձերբակալված։ ՍիվիլՆեթը եղել է Իջևանում, թեմայի շուրջ զրուցել է նաև Դիլիջանում գործող «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամի հետ։
-
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը
Հուլիսի 18-ին ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։ «ՀՀ քննչական կոմիտեում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ»,- հայտնում են Քննչական կոմիտեից։ Հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ զանգվածային լրատվության միջոցներով իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեղադրանքով։ Նույն օրը Ռուբեն Հակոբյանը դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է։
-
«Վեոլիա Ջուր»-ի տնօրենը ՀՀ նախագահի հետ քննարկել է սպասարկման որակի
Հուլիսի 18-ին նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին: «Հանդիպման ընթացքում Մարիաննա Շահինյանը ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ջրամատակարարման համակարգի բարելավմանը, սպասարկման որակի բարձրացմանը, սպառողների բարձրաձայնած խնդիրներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու նպատակով ձեռնարկված քայլերին»,- նշված է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ընթացիկ վիճակին, համակարգի արդիականացմանն ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Անդրադարձ է եղել նաև հետագա նախաձեռնություններին, որոնց նպատակն է ընդլայնել մատուցվող ծառայությունների ծավալը՝ ընդգրկելով նոր բնակավայրեր, ինչպես նաև ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, […]
-
Ե՞րբ է բիզնես վաճառելու ճիշտ ժամանակը. զրույց Մհեր Փարվանյանի հետ
Գործընկերային բովանդակություն Ինչպիսի՞ն է բիզնեսների առքուվաճառքի շուկան Հայաստանում, և ինչո՞ւ է առաջացել դրա թվային հարթակի անհրաժեշտությունը։ «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում հյուրընկալել ենք «Փարվանյան Քոնսալթինգ» ընկերության հիմնադիր Մհեր Փարվանյանին՝ խոսելու նորաստեղծ Biz4Sale հարթակի, դրա առաջարկած հնարավորությունների և ներդրումային միջավայրի մասին։ Զրույցում անդրադարձել ենք բիզնեսների առքուվաճառքի նոր ձևավորվող մշակույթին, շուկայի ներկա մարտահրավերներին, հարթակի նպատակներին, ինչպես նաև Հայաստանում գործարար միջավայրի զարգացման հեռանկարներին։
-
+40 աստիճան տաքություն․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար նախարարությունը հորդորում է խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։Հիշեցում՝ անտառային տարածքներում արգելվում է.❌ Կրակ վառել❌Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել❌Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել❌Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:
-
Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ
Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Այս մասին հայտնում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի ծառայությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Ըստ հաղորդագրության՝ որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ Հուլիսի 17-ին վարչապետի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից։ Ռոմանոս Պետրոսյանը «ՔՊ» վարչության անդամ է։ Հուլիսի 3-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։
-
Պետդեպն ուշադրության կենտրոնում է պահում միջանցքի հարցը. խոսնակ
Վաշինգտոնը շարունակում է հետևել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ զարգացումներին՝ աջակցելով խաղաղության և կայունության ապահովմանը Հարավային Կովկասում. հուլիսի 17-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը։ Ադրբեջանցի լրագրողը հարց է ուղղել, թե արդյոք Միացյալ Նահանգները պաշտպանում է, նրա ձևակերպմամբ, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որը տարածաշրջանում համարվում է տնտեսական, տրանսպորտային և քաղաքական փոփոխությունների խթան: Պատասխանելով հարցին՝ Բրյուսը շեշտել է, որ թեման մեծ կարևորություն ունի և գտնվում է ԱՄՆ նախագահի թիմի ուշադրության կենտրոնում: «Սա այն հարցերից է, որը պետք է ճշտել Սպիտակ տան և նախագահի թիմի հետ։ Բայց այն, ինչ այժմ կարող եմ ասել՝ Միացյալ Նահանգներն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը […]
-
Վրաստանի նախարարը դոկտորական աստիճան չունի՝ չնայած վարչապետի պնդումներին
Միխեիլ Գվաձաբիա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում Վրաստանի կրթության նորանշանակ նախարար Գիվի Միկանաձեն հաստատել է, որ չի ավարտել դոկտորական ծրագիրը Ամստերդամի Ազատ համալսարանում, հակառակ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ նրա նշանակման ժամանակ հնչեցրած հակառակ հայտարարության։ Միկանաձեն պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով OC Media-ի հրապարակած հոդվածին, որը բացահայտել էր, որ նա դոկտորական չի պաշտպանել։ «Իրակլի Կոբախիձեն որևէ սուտ բան չի ասել։ Նա ասել է, որ ես եղել եմ դոկտորանտ Ամստերդամի Ազատ համալսարանում»,- հայտարարել է Միկանաձեն։ Սակայն Միկանաձեի հայտարարությունը հակասում է վարչապետ Կոբախիձեի՝ հունիսի 30-ի ճեպազրույցում արած խոսքին, որտեղ վերջինս ասել էր, թե Միկանաձեն «պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Ամստերդամի Ազատ համալսարանում»։ […]
-
Հերթական խաբեությունը «Սաս» սուպերմարկետի անունից
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում է գրառում «Սաս» սուպերմարկետի անունից՝ հայտարարությամբ, թե ընկերությունն անվճար նվերներ է տալիս նկարում ճիշտ թիվը ընտրողներին։ «Մենք անվճար գնումների կտրոններ և ավելի շատ հնարավորություններ ենք տալիս առաջին 300 մարդկանց, ովքեր ճիշտ կպատասխանեն նկարում պատկերված թվերին»,- նշված է գրառման մեջ։ Սա հերթական խաբեությունն է, որտեղ օգտագործվում է հայտնի սուպերմակետի անունը վստահություն ներշնչելու նպատակով։ Ինչպե՞ս է խաբեությունը տարածվում սոցցանցերում Գրառումը տարածվում է «SAS.Supermarkets.» անվանումով ֆեյսբուքյան էջով, որը ստեղծվել է 2025-ի հունիսի 12-ին։ Մեկնաբանություն գրելուց հետո ուղարկում են sas-supermarket.myfreesites.net անվանումով կայքի հղումը, որտեղ պետք է գրանցվել «մրցանակը» ստանալու համար։ Այս կայքը ստեղծվել է անվճար կայքեր ստեղծելու հնարավորություն տվող […]