Հաղթանակի զբոսայգում այրվել է 1,5 հեկտար բուսածածկույթ

Հուլիսի 19-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակի զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ, իսկ հրդեհի բարդության «թիվ 2 կանչով»՝ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:10-ին, մարվել՝ 01:25-ին: Այրվել է 1,5 հա բուսածածկույթ:

Մեկնաբանել