Ժողովուրդը խոսում է Իջանում տեղի ունեցած միջադեպի, Սևանի կանաչելու, Ամուլսարի ու Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Ժողովուրդը համբերատար սպասում է
Post navigation
Posted in:
Ժողովուրդը խոսում է Իջանում տեղի ունեցած միջադեպի, Սևանի կանաչելու, Ամուլսարի ու Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի թեկնածությունների հարցում։ Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև ողջունել է որոշումը, որով 2028-ին Ադրբեջանում կանցկացվի ԵՔՀ գագաթնաժողովը։ «Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցեցին միմյանց թեկնածությանը՝ ԵՔՀ գագաթնաժողովը հյուրընկալելու հարցում»,- ընդգծել է Փաշինյանը։Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ ԵՔՀ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026-ի գարնանը։ «Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում, և շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին այս որոշմանն աջակցելու համար»,– նշել է Փաշինյանը։ Եվրոպական քաղաքական համայնքը միջկառավարական հարթակ է, որը միավորում է եվրոպական երկրների ղեկավարներին՝ քննարկելու ռազմավարական […]
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2,985,000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար։ Այդ մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ Ըստ կոմիտեի՝ Սերժ Սարգսյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով՝ այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցրած անձի օժանդակությամբ, նշված գործարարից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք։ Ըստ իրավապահների՝ կաշառքի մեծ մասը փոխանցվել է կանխիկ եղանակով։ Գործով վարույթն ավարտվել է և փոխանցվել է դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու […]
Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026-ի գարնանը։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում։ «Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին, այս որոշմանն աջակցելու համար»,- նշել է Փաշինյանը։ Եվրոպական քաղաքական համայնքը միջկառավարական հարթակ է, որը միավորում է եվրոպական երկրների ղեկավարներին՝ քննարկելու ռազմավարական նշանակության թեմաներ՝ անվտանգության, էներգետիկայի, միգրացիայի, ենթակառուցվածքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերում։ Այն նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022-ին՝ նպատակ ունենալով ձևավորել երկխոսության ընդհանուր դաշտ ԵՄ անդամների և Եվրոպական հարևանության երկրների միջև։ ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։ Այս գագաթնաժողովի շրջանակում […]
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հակահայկական հայտարարությունները, որոնք հնչել են Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում։ Փաշազադեն ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։ «Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն՝ Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը, անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում», և հայերը որպես թե «յուրացրել են» այդ տարածքները։ Անհեթեթ պնդումների շարքը Փաշազադեն եզրափակում է Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնելով որպես սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։ Խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգևոր […]
Արամ Թադևոսյան Պառակտիչ և վիրավորական բառապաշարի օգտագործումը քաղաքական դերակատարների կողմից հայաստանյան քաղաքական մշակույթի գլխավոր խնդիրներից է։ Ըննդիմության և իշխանության կողմից թիրախավորող, վիրավորական խոսույթների կիրառմանը Democracy Watch–ն անդրադառնում է պարբերաբար։ Որևէ խնդրի շուրջ վեճը հաճախ տեղափոխվում է անձերի դաշտ, որտեղ սկսվում են փոխադարձ մեղադրանքները՝ չխուսափելով պիտակավորումներից և վիրավորանքներից։ Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի հանրային դաշտում նմանօրինակ բառապաշարի պակաս չկար։ Փաշինյանը պատգամավորին անվանեց «համբալ» Մայիսի 7-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանի հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց հուզական տոնով թվարկել որոշ մեդիա հարթակներում շրջանառվող պիտակավորումներն ընդդիմության մասին. «Ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոն եք։ Ի՞նչ գործ ունեք […]
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նշելով, որ դրա իրականացումը հնարավոր կլինի, եթե Երևանի և Բաքվի միջև կնքվի խաղաղության համաձայնագիր, ինչպես նաև կարգավորվեն Երևանի և Անկարայի միջև հարաբերությունները։ «Մենք անկեղծորեն մաղթում ենք նրանց հաջողություն այս գործում։ Ակնհայտ է, որ համաձայնագիրը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև մի քանի եռակողմ գագաթնաժողովների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել դրան, եթե երկու կողմերն էլ հետաքրքրված են դրանով», – ընդգծել է Սերգեյ Լավրովը։ Սերգեյ Լավրովն այս մասին խոսել է Ռուսաստանի պատմական հարավային հողերին նվիրված բարձր մակարդակի համաժողովում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում և այլ տարածաշրջաններում հաղորդակցության […]
Հրապարակվում է որպես գովազդ Թվային վճարումների առաջատար Visa-ն հայտարարել է, որ Դիանա Կիգուրաձեն կղեկավարի Կովկասյան տարածաշրջանն ու Մոլդովան։ Դիանա Կիգուրաձեն հաջողությամբ ղեկավարում է Visa-ի գործունեությունը Կովկասյան տարածաշրջանում եւ իր նոր պաշտոնում նա նաեւ կվերահսկի Visa-ի ռազմավարական նախաձեռնությունները Մոլդովայում՝ ներառյալ թվային փոխակերպման առաջխաղացումը, ֆինանսական հաստատությունների հետ գործընկերության ամրապնդումը եւ սպառողների համար վճարային նորարարական լուծումների հասանելիության ընդլայնումը։ “Մեծ պատիվ է ստանձնել այս նոր դերը եւ ընդլայնված պարտականությունները։ Ես ուրախ եմ աշխատել Visa-ի թիմի հետ՝ նորարարական թվային տեխնոլոգիաները կյանքի կոչելու եւ նոր հնարավորությունների ստեղծմանն օգնելու հարցում՝ համագործակցելով Մոլդովայի մեր գործընկերների հետ։ Միեւնույն ժամանակ ես կշարունակեմ խթանել անվտանգ, արագ եւ հարմարավետ թվային վճարումների զարգացումը […]
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի առերևույթ խախտման վերաբերյալ։ Վարույթը հարուցվել է զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված նյութերի հիման վրա՝ ուսումնասիրելով վարչապետի՝ հանրային ելույթներում և հաղորդակցման ժամանակ օգտագործած արտահայտությունները, որոնք ըստ հաղորդման կարող են դիտարկվել որպես անհարգալից և սպառնալիք պարունակող խոսք։ Դիմումի հեղինակն է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Վարույթի կենտրոնում են հետևյալ դրվագները. Մայիսի 7-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ քննարկումը սրվել էր, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ հետաքրքրվել էին, թե ինչո՞ւ են իշխանությանը հարող պաշտոնյաների անուններն առնչվող կոռուպցիոն բնույթի մամուլի հրապարակումները մնում են առանց իրավական […]