Հայաստանի Հանրապետությունը խաղաղասիրական պետություն է․ Նիկոլ Փաշինյան 

Հայաստանի Հանրապետությունը խաղաղասիրական պետություն է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հուլիսի 22-ին պաշտպանության նախարարությունում գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը վարչապետն իր ելույթում խոսել է նաև խաղաղության մասին:

«Հայաստանի Հանրապետությունը խաղաղասիրական պետություն է, և խաղաղության հիմնական երաշխիքը մեր Զինված ուժերն են, մեր բանակը։ Բայց ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք: Չինական զինվորական ռազմավարությունն արձանագրում է՝ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի: Մեզ ահա այսպիսի խաղաղություն է հարկավոր: Մեզ հարկավոր են այնպիսի Զինված ուժեր, մեզ հարկավոր է այնպիսի պետություն, մեզ հարկավոր է այնպիսի հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, որ մեզ հետ կռվի բռնվելու արդյունքը և հետևանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների ու հակառակորդների պարտությունը և Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի և Զինված ուժերի անվերապահ հաղթանակը: Եվ մենք բոլորս անկախ նրանից ինչ համազգեստ ենք կրում, այս հաղթանակների նվիրված զինվորներն ենք, և մեզնից յուրաքանչյուրն առաջնագծից մինչև Ազգային ժողով և կառավարության շենք, պետք է ծառայենք այդ առաքելությանը, մենք բոլորս անկախ նրանից, թե ինչ տեսանելի ուսադիրներ ենք կրում, մենք բոլորս կրում ենք մեր ժողովրդի, մեր պատմության, մեր նախնիների, մեր սերունդների, մեր ուսերին դրած ուսադիրները և կեցցե՛նք մենք, որ փառքով ենք կրում և փառքով ենք կրելու այդ ուսադիրները»:

Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի կայք

Մեկնաբանել