Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Զարուհի Փոստանջյան

Երկիր ծիրանի կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա նշում է, սակայն, որ ինքը չի պաշտպանի Քոչարյանին։ Փոստանջյանի կուսակցությունը վեց այլ ուժերի, այդ թվում՝ ՀՅԴ-ի հետ, երեկ տարածել է հայտարարություն, որում նշվում է, թե գործող իշխանությունները փորձում են յուրացնել դատական իշխանությունը, և դատարանների և դատավորների նկատմամբ քաղաքական իշխանության կողմից ազդեցություն գործադրելու յուրաքանչյուր փորձ անթույլատրելի է։