Երիտասարդ գիտնականները «ծերանում են»՝ սպասելով իրենց հասանելիք գումարներին

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը 2012-ից գործող ծրագիր է, որը միտված է ոլորտի երիտասարդներին տարբեր միջոցներով խրախուսելուն, նրանց ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելուն։ Ծրագիրը նախկինում գործել է նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, աշխատել է կրթության և գիտության նախարարության հետ, իսկ որպես «ֆինանսական խողովակ» հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ծրագրին տրամադրվել է տարեկան 100 մլն դրամ։

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ առաջացած խնդիրների հետևանքով կասեցվել է նաև ԵԳԱԾ-ի աշխատանքը։ Արդեն մեկ տարի է՝ ծրագիրը չի գործում, իսկ դրա գործունեությունը վերսկսելու մասին քննարկումները դեռ արդյունք չեն տվել։

Մեկնաբանել