Գազելներ․ առանց տեխզննության, ծեր ու վտանգավոր

Երևանյան երթուղիները սպասարկող 1 181 Գազելներից 1 070-ը կամ ավելի քան 90 տոկոսը 10 տարեկանից հին են։ Միջմարզային երթուղիներում աշխատող 550 միկրոավտոբուսների 80 տոկոսը ևս Գազելներ են։ Այս մեքենաները տեխնիկապես անվտանգ չեն, քանի որ աշխատում են գազով, իսկ տեխնիկական զննություն կա՛մ չեն անցնում, կա՛մ անցնում են ձևական։ Հանրային տրանսպորտի և միկրոավտոբուսների տեխնիկական անվտանգության շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանի և «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։ ՍիվիլՆեթը հարցումներ է անցկացրել նաև քաղաքացիների շրջանում։

Մեկնաբանել