2019-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատությամբ աճել է 24,500-ով, Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի ներկայացրած պատկերի համաձայն՝ 2018թ․ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 70,643 ակտիվ հարկ վճարող տնտեսվարող, իսկ 2019թ․ հուլիսի 1-ի դրությամբ՝ 95,196։