Հայաստանը ճիշտ ուղու վրա է․ զրույց Փարիզի «Նոր Յառաջ» թերթի խմբագրի հետ

Փարիզի «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքեանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբեանի հետ զրույցում ասում է, որ Հայաստանը և նրա նոր ղեկավարությունը ճիշտ ուղու վրա են։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, լրատվամիջոցների դերին այդ հարաբերություններում, ֆրանսահայ համայնքի կյանքին։ Այս տարվա հոկտեմբերին լրանում է «Նոր Յառաջ» թերթի հիմնադրման 10-ամյակը։ Իրականում, «Նոր Յառաջ»-ը շարունակողն է «Յառաջ» օրաթերթի, որը հիմնադրվել է 100 տարի առաջ Թիֆլիսում՝ որպես ՀՅԴ գլխավոր պարբերականներից, 1919-ին տեղափոխվել Հայաստան, ապա Ֆրանսիա։ Այսօրվա «Նոր Յառաջը» կուսակցական թերթ չէ և հատուկ դիրք ունի Եվրոպայի հայ կյանքում։

Մեկնաբանել