ԱԱԾ-ն ուշացնում է էներգետիկ վթարի պատճառների մասին եզրակացությունը

Հուլիսի 10-ին վթար տեղի ունեցավ Հայաստանի էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատվեցին։ Հուլիսի 12-ի կառավարության նիստին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ն քննություն է սկսել՝ պարզելու Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում այդ օրվա խափանման պատճառները: Նա վստահեցրեց, որ «նյութերի նախապատրաստման ժամկետը տասը օր է, և տասն օրվա ընթացքում կտրվի նախնական եզրակացություն»։

ՍիվիլՆեթը ԱԱԾ-ից փորձեց պարզել, թե ինչ արդյունքներ է արձանագրել մարմինը տասը օր անց։ ԱԱԾ մամուլի կենտրոնից պարզաբանեցին, որ համապատասխան փորձաքննություններ են նշանակվել վթարի հետ կապված, և «արդյունքներն ունենալուց հետո միայն հավելյալ տեղեկատվություն կտրամադրեն»։ Այլ տեղեկատվություն ԱԱԾ-ից չտրամադրեցին։

Գևորգ Թոսունյան

Լուսանկարում՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը

Մեկնաբանել