«Պոբեդան» չի թռչի Գյումրի վառելիքի թերլիցքավորման պատճառով

Ռուսական լոքոստեր «Պոբեդա» ավիաընկերությունը ձմեռվանից կդադարեցնի թռիչքները դեպի Հայաստան, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Որոշումը, ըստ ՏԱՍՍ-ի, պայմանավորված է Գյումրիում ավիավառելիքի կանոնավոր թերլլիցքավորման հետ։

«Ցավոք, Գյումրիում վառելիքի վերալիցքավորող ընկերությունը միշտ թերի է լիցքավորում կատարել։ «Պոբեդայի» ղեկավարությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ խնդիրը լուծելու համար։ Բայցևայնպես վառելիքի թերլիցքավորումը շարունակվել է։ Մինչև ամառային սեզոնի ավարտը «Պոբեդան» կիրականացնի իր բոլոր չվերթները դեպի Գյումրի, որպեսզի չհիասթափեցի իր հաճախորդներին, սակայն ձմեռային սեզոնի համար տոմսերի վաճառքը այդ ուղևորափոխադրումով դադարեցված է»,- ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրը ընկերությունում։

Ներկայում «Պոբեդան» շաբաթական Մոսկվա-Գյումրի տասը չվերթ է իրականացնում։

Աստղիկ Գաուդյան

Մեկնաբանել