Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարությանը։
Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան և վերջ»։
Արձագանքելով այս հայտարարությանը՝ Հաջիևը Թվիթերում գրել է․
«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է։ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է և նրա անբաժանելի մասը»։
Нагорный Карабах – это Азербайджан! Нагорный Карабах – это историческая земля Азербайджана и его неотъемлемая часть.
Армянская сторона своим провокационным заявлением снова ставит регион лицом к лицу с опасностью и рисками
https://t.co/Y79FwhCFSh— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) August 6, 2019
Ադրբեջանական Ազերթաջ գործակալությանը տված հարցազրույցում Հաջևն ասել է․ «Ադրբեջանի բռնազավթված տարածքները Հայաստանին միացնելու կոչերը պետք է գնահատվեն որպես անպատասխանատվություն և անարգանք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք պատասխանատու են հակամարտության բանակցային կարգավորման համար»։
Ստեփանակերտի հանրահավաքին իր երկարաշունչ ելույթում Փաշինանն ասել էր․
«Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ»։
Մարիա Եղիազարյան