Առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12,8 տոկոս աճ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել զբոսաշրջության ոլորտի վիճակագրության մասին։

«Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Մասնավորապես՝

Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59,5 տոկոսով,
Չինաստանից ժամանածներինը՝ 53,5 տոկոսով,
Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34,9 տոկոսով,
Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30,0 տոկոսով,
ԱՄԷ-ից ժամանածնեորինը՝ 29,7 տոկոսով,
Հունաստանից ժամանածներինը՝ 29,0 տոկոսով,
Իտալիայից ժամանածներինը՝ 24,4 տոկոսով,
Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22,9 տոկոսով,
Ճապոնիայից ժամանածներինը՝ 22,2 տոկոսով,
Ռուսաստանից ժամանածներինը՝ 19,0 տոկոսով
Շվեդիայից ժամանածներինը՝ 19,0 տոկոսով,
ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15,0 տոկոսով,
Ֆրանսիայից ժամանածներինը 13,0 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12,8 տոկոս աճ: ԿԲ հաշվարկներով՝ այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավել գումար: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել»:

Փաշինյանը նաև հիշեցնում է, որ կարեւոր է զբոսաշրջիկներին պատշաճ ծառայություններ մատուցելը, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից եւ բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջը ողջ աշխարհում:

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել