ՔԿ նախագահը ներկայացրեց Ամուլսարի հարցով փորձագիտական եզրակացության արդյունքները

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կառավարության նիստի սկզբում համառոտ ներկայացնում է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ Advanced Resources Development (ELARD) միջազգային ընկերության հետազոտության արդյունքները, որի համաձայն՝ ծրագրի իրականացման համար չկան այնպիսի ռիսկեր, որոնք հնարավոր չլինի մեղմել։ Նա ասում է՝ ELARD ընկերությունն ընդգծում է շահագործման համար որոշակի ռիսկեր, սակայն եթե Լիդիանը իրականացնի մեղմման 16 միջոց, այդ ռիսկերը կլինեն կառավարելի։

Մեկնաբանել