Ամուլսարի հարցով եզրակացությունը «թերի է և կասկածելի»․ ջերմուկցիները դեմ են հանքի շահագործմանը

Ջերմուկ համայնքում բոլոր բնակիչները որոշել են, որ դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը՝ անկախ հրապարկաված եզրակացությունից․ կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ այս մասին ասաց Ջերմուկի բնակիչ Ռիմա Սարգսյանը։ Ըստ նրա՝ Քննչական կոմիտեի հրապարակած եզրակացությունը Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ թերի է, կասկածելի, և առկա են շատ բացթողումներ։

Մեկնաբանել